Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնը նոր տնօրեն ունի

Սարիկ Մինասյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն:
Այս մասին Մինասյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
Գրառման մեջ ասված է.
«Սի՛րելի ընկերներ, 2022 թվ. հուլիսի 4ին անցկացված մրցույթի արդյունքում ճանաչվել եմ հաղթող և հուլիսի 8-ից նշանակվել եմ Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնին։
Իմ աշխատանքային փորձը, գիտելիքներն ու մարդկային որակները կօգնեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հարազատ գյումրեցիներիս։
Շնորհակալ եմ վստահության համար»։
Կարծիքներ