Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գործունեություն ծավալող ընկերության խաղողի այգիներ

Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գործունեություն ծավալող ընկերության խաղողի այգիներ

Հուլիսի 28-ին ՀՀ էկնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գտնվող «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության խաղողի այգիներ:

Սփյուռքահայ գործարար Ադամ Կապլանյանի ընկերությունը գինեգործության բնագավառում իր գործունեությունը սկսել է չորս տարի առաջ:

Ընկերության կողմից 4 տարի առաջ հիմնված 13 հեկտար այգու 12 հեկտար տարածքի վրա այսօր արդեն տնկված են խաղողի տարբեր սորտեր: Տարեվերջին գործարարը նախատեսում է ունենալ առաջին գինին:

Նախարարը շրջել է այգու տարածքով, ծանոթացել ընկերության հետագա ծրագրերին և ընդլայնման հնարավորություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում