Պատմական պահ ամբողջ աշխարհի համար. Վրաստանի վարչապետը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոբախիձեն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Շնորհավորում եմ ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահներին և Հայաստանի վարչապետին այս հաջողության՝ շրջադարձային խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու և տարածաշրջանում կայունության ու տնտեսական զարգացման նոր դարաշրջան բացելու կապակցությամբ։ Վրաստանը միշտ կանգնած է եղել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմում և կշարունակի իր անսասան աջակցությունը դրան»,- գրել է Կոբախիձեն:
Կարծիքներ