Վաղարշապատ համայնքում շչակներ են գործարկվելու

Փետրվարի 15-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են համայնքում առկա էլեկտրական շչակները:
Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։
Կարծիքներ