Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հրավիրած միասնության հանրահավաքին

Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում ՀՅԴ-ի հրավիրած միասնության հանրահավաքին

Սեպտեմբերի 2-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 18:30-ից մեկնարկել էր Արցախի Հանրապետության օրվան նվիրված միասնության հանրահավաքը։ 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4200 մարդ: 

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում «Վերադարձ» խորագրով միասնության հանրահավաք էր հրավիրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում