Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսում կայացած արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսում կայացած «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Արոնյանը 3 միավորով առաջ է անցել երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆաբիանո Կարուանայից:
Լավագույն եռյակը ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Լևոն Արոնյան,
2-րդ տեղ՝ Ֆաբիանո Կարուանա,
3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ։
Կարծիքներ