Տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Մեր ձևով» շարժման հանրահավաքի մասնակիցներին վերագրվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ձայնագրություններ են տարածվում «Մեր ձևով» շարժման հանրահավաքին մարդկանց գումարով տանելու վերաբերյալ:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:
Կարծիքներ