Արսեն Թորոսյանն այսօր անձամբ հետևել է տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել և անձամբ հետևել է տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերի առաքման գործընթացին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Նախարարն այցելել է քաղաքացիների բնակության վայրեր, հանձնել բանկային քարտերը, նաև տեղեկատվություն տրամադրել կենսաթոշակների և նպաստների չափերի բարձրացման, դրանց անկանխիկ վճարման, ինչպես նաև 20% հետվճարի տրամադրման գործընթացների վերաբերյալ։
Նախարարությունից հիշեցնում են, որ 2026 թ․ ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, ինչի շրջանակում միայն տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիներին կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերը փոխանցվում են բանկի կողմից՝ սուրհանդակային ծառայության միջոցով․ անհրաժեշտության դեպքում գործընթացին մասնակցում են նաև Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողները։


Կարծիքներ