Հայրենավաճառ էս տեսակի համար Հայաստանը եղել է ու կմնա խոպան, որից կփորձեն պոկել, քերել ամեն բան. Չախոյան

Հայրենավաճառ էս տեսակի համար Հայաստանը եղել է ու կմնա խոպան, որից կփորձեն պոկել, քերել ամեն բան. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող տարածքի Երևանին վերադարձնելուն:

«Հայրենավաճառ էս տեսակի համար Հայաստանը եղել է ու կմնա խոպան, որից կփորձեն պոկել, քերել ամեն բան, միայն թե գրպանները 2 կոպեկ ավել մտնի։

Սրանց հայրենասիրությունը սկսվում և ավարտվում է իրենց գրպանում, անգամ ինքնիշխանությունը կզոհաբերեն, միայն թե թալանածը պահեն։

Հատիկ առ հատիկ վերադարձնելու եք, ճար չունեք»,- գրել է Չախոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում