ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը: Սահմանափակումներ են կիրառվել 87 ֆիզիկական և 34 իրավաբանական անձանց նկատմամբ։
Պատժամիջոցներ են կիրառվել Alfa-Bank-ի, Rosbank-ի և Tinkoff Bank-ի նկատմամբ։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը, վիրաբույժ Լեոնիդ Ռոշալը և Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը։
ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակում է ներառել Մոսկալկովային և Մոսկվայի մարզի փոխվարչապետ Դուխինին՝ հակամարտության գոտուց երեխաներին տարհանելու համար։
Կարծիքներ