Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը «Միջին միջանցք»-ով փոխադրումների համար ներդնում են միասնական սակագին. Ասադով

«Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը «Միջին միջանցք»-ով փոխադրումների համար ներդնում են միասնական սակագին»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ընթացքում:
«Միջազգային գործընկերների հետ միասին մենք մշակում ենք միասնական սակագնային քաղաքականություն, պարզեցնում ենք մաքսային և սահմանային ընթացակարգերը, ինչպես նաև խթանում ենք բազմամոդալ տրանսպորտի զարգացումը։ Սա հաստատվում է Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի երկաթուղային օպերատորների միջև «Միջին միջանցք»-ի երկայնքով միասնական երկարաժամկետ սակագին ներդնելու վերաբերյալ համաձայնագրով»,- ասել է Ասադովը։
Ադրբեջանի վարչապետը նշել է, որ «Միջին միջանցք»-ը արդեն ցույց է տվել իրեն որպես Չինաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպայի հետ կապող հուսալի տրանսպորտային երթուղի։
Կարծիքներ