8 տարի առաջ այս սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրներ Հայաստանը դիտարկում էին որպես ՌԴ դեֆակտո արբանյակ. Մակրոն
«Այստեղ գտնվողներից ոչ ոք 8 տարի առաջ այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Հայաստան, իսկապես լավ ցուցանիշ է»:
Այս մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Այս երկիրը 8 տարի առաջ սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրներ դիտարկում էին որպես Ռուսաստանի դեֆակտո արբանյակ, Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը, այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը և շահեց դրա արդյունքում և որոշեց, որ խաղաղությունը և Եվրոպան առաջնային ձգտումն են»,- ասել է նա:


Կարծիքներ