Հայաստանը անշրջելիորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով. Փաշինյանն այսօր հանդիպել է ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ

Հայաստանը, կարող ենք արձանագրել, որ անշրջելիորեն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, ինչը նոր դաշտ և հնարավորություններ է ստեղծում կուսակցական և քաղաքական գործունեության համար. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդմանը, համազգային ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Կարծիքներ