Թաթոյանը սրիկայաբար ինչ-որ ՀԿ-ի 2023-ի հայտարարությունը փորձում է հրամցնել որպես պաշտոնական. Չախոյան

Թաթոյանը սրիկայաբար ինչ-որ ՀԿ-ի 2023-ի հայտարարությունը փորձում է հրամցնել որպես պաշտոնական. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարություններին:

«Արման Թաթոյանը սրիկայաբար 2023թ.-ի ինչ-որ ՀԿ-ի հայտարարություն փորձում է հրամցնել որպես պաշտոնական տեղեկատվություն։

Սա գաղափարական սնանկության հետևանք է, երբ ստիպված դիմում են ստին, կեղծիքին ու մանիպուլյացիային։

Չնայած՝ ուրիշ ինչ սպասես Սերժի իրավունքների կիսապաշտպանից», գրել է Չախոյանը։

Հիշեցնենք, Թաթոյանն օրեր առաջ սոցցանցի իր էջում գրել էր. «Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը, և այն շարունակվում է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում