Ֆիլիպիններում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպիններում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի Ֆիլիպիններում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են Հանրապետության հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտից։

 Էպիկենտրոնը գտնվել է Մոբո մունիցիպալիտետից (Մասբատե նահանգ) 7 կմ հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 40,8 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 5 կմ խորության վրա։

Փորձագետները բացառել են տարածքում կրկնվող ցնցումների առկայությունը։ Ցունամիի վտանգ չկա, զոհերի և հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ այս պահին չեն ստացվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում