Իրաքյան Էրբիլում նավթավերամշակման գործարանը հրթիռակոծության է ենթարկվել

Իրաքյան Էրբիլում նավթավերամշակման գործարանը հրթիռակոծության է ենթարկվել

Երկուշաբթի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի Էրբիլ քաղաքը։ Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը ։

Նրա խոսքով՝ հարձակման թիրախը եղել է նավթավերամշակման գործարանը այս քաղաքում, որը հանդիսանում է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը։ Վառելիքի պահեստարաններում սաստիկ հրդեհ է բռնկվել. Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ դնել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում