ԵԽ գլխավոր քարտուղարի հետ բարձր գնահատեցինք ՀՀ-ԵԽ համագործակցությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ բարձր գնահատեցինք ՀՀ-ԵԽ համագործակցությունը»,- գրել է վարչապետը:
Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետը հանդիպել էր նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:
Կարծիքներ