24 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերի ջրամատակարարումը

24 ժամով կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 20-ին ժամը 07.00-ից մինչև մարտի 21-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Այսօր՝ մարտի 19-ինէլ, ժամը 13:00-ից դադարեցված է Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ջրամատակարարումը, այն կվերականգնվի 18:00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում