Ճապոնիան պատժամիջոցներ է կիրառել Միշուստինի և այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ

Ճապոնիան ներկայացրել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով սահմանված պատժամիջոցների ընդլայնված ցուցակները, որոնք ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Համապատասխան փաստաթղթերը երեքշաբթի հրապարակել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Ըստ այդ փաստաթղթերի, նորացված պատժամիջոցների ցուցակները ներառում են ավելի քան 130 մարդ, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, ինչպես նաև Գենադի Տիմչենկոյի հարազատները: Պատժամիջոցները ներառում են սահմանափակումներ, այդ թվում՝ ակտիվների սառեցում։
Ճապոնիան նաև լրացուցիչ արտահանման պատժամիջոցներ է կիրառել՝ ընդլայնելով սահմանափակված ընկերությունների և կազմակերպությունների ցանկը, որոնք, ըստ ճապոնական կողմի, կապված են պաշտպանական ոլորտի հետ։ Ցուցակում ավելացվել է 70 նոր ընկերություն, որոնց թվում են «Ալմազ-Անթեյը» և «Տակտիկական հրթիռների կորպորացիան»:
Այսպիսով, Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակներում արդեն ներառված են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, ավելի քան 700 քաղաքացիներ, ինչպես նաև ավելի քան 200 ռուսական ընկերություններ և կազմակերպություններ։
Կարծիքներ