Ալեն Սիմոնյանը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տեխնոլոգիական կարողություններին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի և «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տեխնոլոգիական կարողություններին և այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
Ալեն Սիմոնյանին մանրամասն ներկայացվել են «Ինժեներական քաղաքի» տեսլականը, իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները:
Կարծիքներ