Մալիի ռազմական իշխանությունները Ֆրանսիայի զինված ուժերին մեղադրել են լրտեսության և դիվերսիոն գործունեության մեջ

Մալիի իշխանությունները Ֆրանսիայի զինված ուժերին մեղադրել են լրտեսության և դիվերսիոն գործողությունների մեջ՝ կապված Գոսսի բազայի մոտ անօդաչու սարքով նկարահանված տեսանյութի հրապարակման հետ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է Agence France-Presse- ը՝ վկայակոչելով Մալիի կառավարության հայտարարությունը։
Երկրի իշխանությունները նշել են, որ տարեսկզբից գրանցվել է Մալիի օդային տարածքի խախտման ավելի քան 50 դեպք օտարերկրյա ինքնաթիռների կողմից, մասնավորապես՝ Ֆրանսիայի զինված ուժերին պատկանող։
«Վերջին դեպքերից մեկը ֆրանսիական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի անօրինական ներկայությունն էր 2022 թվականի ապրիլի 20-ին Գոսսի բազայի վրա», - ասել է Մալիի կառավարության խոսնակը։
«Նշված անօդաչու թռչող սարքն ուղարկվել է լրտեսելու։
Բացի լրտեսությունից, ֆրանսիական ուժերը մեղավոր են նաև դիվերսիոն գործողությունների մեջ՝ կապված ոչ ճշգրիտ պատկերների հրապարակման հետ, որոնք պատրաստվել են որպեսզի մեղադրեն Մալիի զինված ուժերին քաղաքացիական անձանց սպանության մեջ»։
Կարծիքներ