Սահմանամերձ շրջանների զարգացման 2022-ի ծրագրով կփոխհատուցվեն բնակիչների գազի, ջրի, հոսանքի վարձերը

Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանը կներկայացնի սահմանամերձ շրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը: Ընդունված որոշման հիմնավորման համաձայն, ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվում է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:
Աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 81 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 1 մլրդ 155 մլն 205.8 հազար դրամ։
Նախագծի ընդունմամբ՝ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:
Կարծիքներ