Կեղծ է տեղեկությունը՝ իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում. Թորոսյանը հերքել է տարածվող լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ հերթական անգամ հերքելով կեղծ տեղեկությունը:
Նախարարը քաղաքացիներին հորդորել է չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:


Կարծիքներ