Մեկ օրում մոտ 30 հազար փախստական է Ուկրաինայից գաղթել հարևան երկրներ. ՄԱԿ

Մեկ օրում մոտ 30 հազար փախստական է Ուկրաինայից գաղթել հարևան երկրներ. ՄԱԿ

Ռուսաստանի՝ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությունների  սկսվելուց ի վեր  Ուկրաինայից ավելի քան 5,16 մլն փախստական է  գաղթել Ուկրաինայի հարևան երկրներ: Մեկ օրում նրանց թիվն ավելացել է 30 հազարով:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:

Տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 24-ից մինչև ապրիլի 22-ը Ուկրաինան լքել է 5 մլն 163 հազ. 686 մարդ: Մեկ օրում հարևան պետությունների սահմանները հատել է 29 հազ. 939 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում