Պայթյուն է տեղի ունեցել Երևան-Մեղրի ճանապարհի ավտոգազալցակայանում. կա տուժած

Հունիսի 29-ին՝ ժամը 19:43-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ Մխչյան գյուղի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:
Տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:
Կարծիքներ