«Անվտանգություն+առողջություն բոլորի համար» ծրագրի նպատակը Հայաստանում ապահով և առողջ աշխատանքային միջավայրի խթանումն է

Հոկտեմբերի 26-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աշխատանքի վարչարարության, աշխատանքի տեսչության և աշխատանքի անվտանգության ու առողջության գծով մասնագետ Անտոնիա Սանտոսին։
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են կազմակերպության ներկայացուցիչներ և տեսչական մարմնի Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄԿ ներկայացրած «Անվտանգություն+առողջություն բոլորի համար» ծրագրի հայեցակարգը, որը ուղղված է Հայաստանում աշխատողների համար ապահով և առողջ աշխատանքային միջավայրի խթանմանը, ԱԱՏՄ տեսուչների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը և անվտանգ ու առողջ աշխատանքային միջավայրի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ օրենսդրության Աշխատանքի միջազգային չափորոշիչներին և ԵՄ կանոնակարգերին համապատասխանեցնելու ուղղությամբ և սեղմ ժամկետում առաջարկներ ներկայացնել հայեցակարգի շուրջ։
Կարծիքներ