Էստոնիան հայտարարել է ռուս դիվանագետի արտաքսելու մասին

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը Տալլինում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա և պահանջել է, որ նա լքի երկիրը։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նրան հանձնելու ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարին պերսոնա նոն գրատա հայտարարելու դիվանագիտական նոտա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Էստոնիայի արտգործնախարարությանը։
Ըստ գերատեսչության հայտարարության՝ ռուսաստանցի դիվանագետը պետք է լքի Էստոնիան։
Որպես պատճառ նշվում է, որ դիվանագետն անմիջականորեն ներգրավված է եղել Էստոնիայի սահմանադրական կարգի և իրավական համակարգի խաթարման գործում։
Կարծիքներ