Պերուի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պերուի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հինգշաբթի օրը Պերուի ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Սանտյագո դե Սուրկո քաղաքից 28 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 251 հազար մարդ։ Օջախը ընկել է 56 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում