Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և զարգանալ՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ:
Կարծիքներ