Ով է Կտրիճ Ներսիսյանին ու նրա խմբակին քննադատող համարձակ քահանան՝ Տեր Արամը

Ով է Կտրիճ Ներսիսյանին ու նրա խմբակին քննադատող համարձակ քահանան՝ Տեր Արամը

Օրերս Տեր Արամ քահանա Ասատրյանը բավականին համարձակ գրառումներով հանդես եկավ։

Իր ֆեյսբուքյան էջի գրառումներում Տեր Արամը խոսում էր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ցայտուն տեսանելի անսեր ու աններող ոգու մասին։  Ապա հայտնել էր, որ իրեն փորձում են լռեցնել, ճնշել և սպառնալ, սա դարձել է ընդունված գործելակերպ Եկեղեցու ներսում։

Տեղեկացնենք, որ Տեր Արամ քահանա Ասատրյանը  Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվն է։

Մեզ հաջողվել է նաև զրուցել գյուղի բնակիչներից  մի քանիսի հետ, ովքեր հայտնեցին, որ Տեր Արամը յուրահատուկ անձնավորություն է, ով մեծ սեր ու հարգանք է վայելում գյուղի բնակիչների կողմից։  Տեղացիների խոսքով Տեր Արամի շնորհիվ Հովհանավանքում վերջապես կարգ ու կանոն ու մաքրություն է հաստատվել։

Մանրամասները՝  ստորև ներկայացված տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում