Իտալիայում ցույցեր են տեղի ունեցել՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու պահանջով

Իտալիայի տարբեր քաղաքներում շաբաթ օրը ցույցեր են անցկացվել՝ հանուն Ուկրաինայում խաղաղության հասնելու և Կիև զենք ուղարկելու դեմ, հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։
Ամենաշատ ակցիաները, ըստ գործակալության՝ տեղի են ունեցել Ջենովայում և Միլանում։
Ակցիային մասնակցող լրագրող և հասարակական-քաղաքական գործիչ Ֆուլվիո Գրիմալդին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ բողոք և անհամաձայնություն են ներկայացնում արևմտյան բոլոր կառավարությունների և նրանց կողմից պարտադրված աշխարհակարգի դեմ:
Կարծիքներ