Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի՝ Եվրամիության անդամ դառնալու դիմումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է երկրի՝ Եվրամիության անդամ դառնալու դիմումը։ Այս մասին հայտնել է ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության մամուլի ծառայությունը։
«Զելենսկին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի միանալու դիմումը, պատմական պահ է»,- ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Կուսակցությունը հրապարակել է նաև նախագահի ստորագրությամբ ուղեկցող նամակի տեքստը։ «Այս նամակով Ուկրաինան՝ որպես եվրոպական պետություն, որը հարգում է Եվրամիության մասին պայմանագրի 2-րդ հոդվածում ամրագրված արժեքները, պատիվ ունի դիմել ԵՄ անդամակցության համար՝ համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի», ասվում է անդամակցության դիմումում:
Նամակն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որի երկիրը նախագահում է ԵՄ խորհուրդը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրախորհրդարանի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
Կարծիքներ