ԱՄՆ առաջին տիկինը մայիսի 5-9-ը կայցելի Ռումինիա և Սլովակիա

ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը մայիսի 5-9-ը կայցելի Ռումինիա և Սլովակիա, նա կհանդիպի ամերիկացի զինվորականների և ուկրաինացի փախստականների հետ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Սպասվում է, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի կինը հինգշաբթի երեկոյան՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով, կուղևորվի Ռումինիա։ Այս երկրում նա կհանդիպի ԱՄՆ զինվորականների, բարեգործական կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև Ռումինիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Մայիսի 8-ին առաջին տիկինը նախատեսում է Սլովակիայում հանդիպել փախստականների, իսկ մայիսի 9-ին՝ հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների հետ։
Կարծիքներ