Ուկրաինայում Կորեայի Հանրապետության դեսպանը վերադարձել է Կիև

Ուկրաինայում Կորեայի Հանրապետության դեսպանը վերադարձել է Կիև

Ուկրաինայում հարավկորեացի դիվանագետների մի մասը, այդ թվում՝ դեսպանը, վերադարձել են Կիև՝ մայրաքաղաքում դիվանագիտական ​​առաքելության աշխատանքը վերսկսելու համար։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը ՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

Գործակալությունը նշում է, որ շաբաթ օրը Կիև են վերադարձել աշխատակիցներից մի քանիսը և դեսպան Կիմ Հյոն-Տեն, ով մարտից աշխատում էր Չեռնովցիում։ Սեուլը դիտարկում է Ուկրաինայի մայրաքաղաքում դիվանագիտական ​​առաքելության աշխատանքի ամբողջական փուլային վերսկսման ծրագրերը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարեց ամերիկացի դիվանագետների Ուկրաինա աստիճանական վերադարձի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում