ՀՀ շրջակա միջավայրի նոր փոխնախարարն ավարտել է Բրիստոլի համալսարանը. Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ շրջակա միջավայրի նոր փոխնախարարն ավարտել է Բրիստոլի համալսարանը. Վարչապետի նոր նշանակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

 

Բարձր պաշտոններում շարունակվում են արտերկրի հեղինակավոր բուհերն ավարտած մասնագետների նշանակումը. նրանք, ՀՀ վարչապետի կոչին հետևելով, դիմել էին ներառվելու կառավարության կադրային բանկում:

 

«Արմենպրես»-ը ներկայացնում է Հայկ Առաքելյանի կենսագրությունը:

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 11 մարտի 1990թ., ք․ Երևան

 

Կրթություն  Հավաստագրված մասնագետ է բլոկչեյնի և թվային ակտիվների գծով (CBDA, Digital Assets Council of Financial Professionals)։ 2023 թ. ավարտել է Harvard Business School Online-ի «Ռազմավարության իրականացում» (Strategy Execution) ծրագիրը։ Անցել է Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքների ակադեմիայի (PRB Academy) ուսուցողական ծրագրերը։ 2018 թ. մասնագիտական պրակտիկա է անցել Գերմանիայի KfW զարգացման բանկում (Ֆրանկֆուրտ), և Fichtner Management Consulting AG-ում (Շտուտգարտ)։ 2016 թ. ավարտել է Լոնդոնի Իմպերիալ Քոլեջը (Մեծ Բրիտանիա)՝ ստանալով գիտությունների մագիստրոսի աստիճան (MSc) շրջակա միջավայրի տեխնոլոգիաների ուղղությամբ։ 2015 թ. ավարտել է Բրիստոլի համալսարանը (Մեծ Բրիտանիա)՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի (LLM) աստիճան առևտրային իրավունքի ուղղությամբ։ 2012-2013 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավախորհրդատու։ 2010-2012 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2010 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ 2006 թ. ավարտել է Երևանի Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։

 

Աշխատանքային գործունեություն 2024-2026 թթ. եղել է «Renshin Investments» ընկերության՝ ներգրավված ֆինանսական միջոցների կառավարման ղեկավարը։ 2023-2024 թթ. եղել է «Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի» (AMX) գործադիր տնօրենի խորհրդականը։ 2022-2023 թթ. եղել է «Կոնվերս Բանկ»-ի ESG ուղղության ղեկավարը։ 2019-2022 թթ. աշխատել է «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ընկերությունում՝ որպես կլիմայի փոփոխության և կայունության ծառայությունների ավագ խորհրդատու։ Խորհրդատվություն է տրամադրել բանկային, ինչպես նաև մետաղական հանքարդյունաբերության և այլ ոլորտների ընկերություններին՝ կանաչ պարտատոմսերի թողարկման, կայունության ռազմավարության, հաշվետվողականության հարցերում։

 

Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում