Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում

Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 15-ին և 17-ին՝ կեսօրից հետո, 16-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Հուլիսի 12-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Կարծիքներ