Մենք այս հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել. վարչապետը՝ գերիների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված ուղերձում անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող գերիների հարցին:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս հարցը համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր են գործադրվել, բայց որքան ձգվել են այդ ջանքերը, հասկացել են, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետոյի հարց է։
«Իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում»,- նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ բանակցություններ տարվում են արդեն մի քանի տարի:
«Բանակցությունները սկսվել են 2022թ.-ի գարնանը, մենք լրջագույն ջանքեր ենք գործադրել:
Ու դրա արդյունքում է, որ տեքստի շուրջ բանակցություններից ի վերջ 58 քաղաքացի վերադարձել է գերությունից, եթե հարցը մնար խաղաղության պայմանագրին, դա մեծ հավանականությամբ չէր լինի։ Մենք դիվանագիտական մեծ ջանք ենք գործադրում ներկայումս էլ դրա համար»,– ասել է Փաշինյանը։
Կարծիքներ