Կտրիճ Ներսիսյանը Տեր Արամին կարգալույծ անելու հրահանգ է տվել

Կտրիճ Ներսիսյանը Տեր Արամին կարգալույծ անելու հրահանգ է տվել

Medianews-ին հասած տեղեկություններով Կտրիճ Ներսիսյանի հրահանգով Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում քննարկվելու է Տեր Արամին կարգալույծ անելու հարցը:  Այս կերպ Կտրիճ Ներսիսյանը փորձում է վրեժխնդիր լինել Տեր Արամից, ով համարձակվել էր քննադատել եկեղեցական բարձրագույն իշխանությանը։

Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ Տեր Արամը՝ Օհանավան գյուղի Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվը բավականին համարձակ գրառումներով հանդես եկավ։

Տեր Արամն իր ֆեյսբուքյան էջի գրառումներում  խոսում էր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ցայտուն տեսանելի անսեր ու աններող ոգու մասին։  Իսկ ավել ուշ հայտնել էր, որ իրեն փորձում են լռեցնել, ճնշել և սպառնալ, սա դարձել է ընդունված գործելակերպ Եկեղեցու ներսում։

Իսկ վերջին օրերին տեղեկացանք Օհանավանի բնակիչներից, որ մտահոգություն կա, թե գյուղի Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը կարող է կարգալույծ արվել: Գյուղացիները պնդմամբ Տեր Արամը սեր է առաջացրել առ հավատ, առ Եկեղեցի: Քահանան վերանորոգել և բարեկարգել է եկեղեցու տարածքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում