Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանում հրապարակվում են Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավճիռները։ Նիստը տեղի է ունենում Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, ինչպես ավելի վաղ պահանջել են մեղադրող դատախազները:
Այս ժամկետը պայմանավորված է Ղուկասյանի տարիքով․ մեղադրող կողմը ցմահ ազատազրկումներ է պահանջել միայն 65 տարեկանից ցածր անձանց համար:
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանն առնչվող գործով դատավարությունը մեկնարկել էր 2025 թվականի հունվարի 17-ին, իսկ դեկտեմբերի 26-ին դատավորների կազմը հեռացել էր խորհրդակցական նիստի՝ կազմելու համար դատավճիռները:


Կարծիքներ