Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք կիսում է ահաբեկչության պատասխանատվությունը. Չախոյան

Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք կիսում է ահաբեկչության պատասխանատվությունը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բագրատ Գալստանյանին աջակցություն հայտնողներին և գրել.

«Պատերի տակ մարդ գյուլլող «սրբազանին» պաշտպանող ցանկացած ոք նրա հետ կիսում է ահաբեկչության պատասխանատվությունը։

Կիսում է պետության դեմ հարձակման պատասխանատվությունը։

Կիսում է պետությունը գլխատելու պատասխանատվությունը»։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:  

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը: Արդեն հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվել Բագրատ Գալստանյանին:

Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում