Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է վերջերս ՌԴ-ից ժամանած 43-ամյա տղամարդու մարմինը

Սեպտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են ոստիկանության խմբերը, մոտ 20 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու մարմինը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է մահացածի ինքնությունը։
Կաքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի 43-ամյա բնակիչ է, ով վերջերս էր Ռուսատանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։
Կարծիքներ