Թիմն աշխատում է համակարգի բնականոն աշխատանքը վերագործարկելու ուղղությամբ. «Արմենիան քարդ»-ը՝ Arca-ում խափանման մասին

Թիմն աշխատում է համակարգի բնականոն աշխատանքը վերագործարկելու ուղղությամբ. «Արմենիան քարդ»-ը՝ Arca-ում խափանման մասին

«Արմենիան քարդ» ընկերությունն անդրադարձել է Arca վճարային համակարգում տեղի ունեցած խափանմանը՝ նշելով, որ տեխնիկական թիմն աշխատում է համակարգի բնականոն աշխատանքը վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

«Այսօր՝ 23․07․2025, առավոտյան 10։10-ից տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է Arca վճարային համակարգի բնականոն աշխատանքը, ինչի հետևանքով հնարավոր չի եղել կատարել որոշ քարտային գործարքներ: 

Ժամը 12։45-ի դրությամբ համակարգի աշխատանքը վերականգնվել է, և այս պահին խնդիրն առկա է միայն բանկերի հավելվածներում և քարտից քարտ փոխանցումներում։

Մեր տեխնիկական թիմն ամբողջ ներուժով աշխատում է՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերագործարկելու և բոլոր ծառայությունների անխափան հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ։

Խորապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար և լիարժեք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում