Որոշված է, որ հանրակրթության չափորոշչի փորձարկումը պետք է սկսենք Տավուշի մարզից.վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր․ դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկությանը:
«Այս ծրագրով մենք ֆինանսավորումն ավելացնում ենք, որպեսզի Տավուշի մարզի բոլոր դպրոցներն ապահովենք բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների լաբորատոր պայմաններով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մաթեմատիկայի մասով մենք հետաքրքիր լուծում ենք գտել՝ «Թումոյի» հետ համագործակցությամբ մշակված է վիրտուալ լաբորատոր միջավայր, որը նախատեսում ենք փորձարկել և դրա արդյունքներով կարողանալու ենք նաև մաթեմատիկայի ուղղությամբ ունենալ էական արդյունքներ»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը;
«Որոշված է, որ հանրակրթության չափորոշչի փորձարկումը պետք է սկսենք Տավուշի մարզից: Այդ չափորոշիչների մեջ խնդիր է դրված, որ բնագիտական առարկաների ուսուցումը դարձվի փորձարարական»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Լաբորատորիաների ներդրումը ենթադրում է մասնագիտական նոր հեռանկարներ»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա հայտնեց, որ ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ Տավուշի բոլոր դպրոցներում իրականացվում է պիլոտային ծրագիր: «Բոլոր դպրոցներում ներդրվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ»,- նշեց նախարարը:
Կարծիքներ