Համացանցում տարածված տեսանյութից հետո ոստիկանի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակ
Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։
«Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում»,- գրել է Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է շրջանառվել, որում երևում է, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում մի քաղաքացու նկատմամբ:


Կարծիքներ