Ղարաբաղի բանակցային փաթեթը բացահայտում է՝ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր. Բաղդասարյան

Ղարաբաղի բանակցային փաթեթը բացահայտում է՝ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր. Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, թե ըստ իրեն՝ ինչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը։

«Թերևս այն, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք, ինչ խոսք, ձևավորել է Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտան»,- գրել է Բաղդասարյանը` հրապարակելով մանրամասներ ավելի վաղ հրապարակված բանակցային փաստաթղթերի բովանդակությունից:

Հիշեցնենք՝ Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ 

Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում