Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին մնացել է  նույն` 92-րդ հորիզոնականում:

Դասակարգման աղյուսակի առաջին երկու տեղերն զբաղեցնում են համապատասխանաբար  Բելգիան և Բրազիլիան: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Արգենտինան, Անգլիան, Իտալիան,  Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան, Դանիան և Նիդերլանդները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում