Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի. ամեն ինչ չէ, որ Կառավարությունից է կախված. Փաշինյան

Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի. ամեն ինչ չէ, որ Կառավարությունից է կախված. Փաշինյան

«Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի»:

Այս մասին Կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կապսի ջրամբարի կառուցման հետևանքով մինչև 2026 թվականի գարուն Շիրակի մարզում նոր գյուղի կառուցման աշխատանքների խախտված ժամկետներին:

«Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են. աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում:

Պիտի արձանագրենք, որ դա այն դեպքերից է, երբ չկա մի բան, որ Կառավարությունը պիտի աներ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ ընթանար, ու չի արել: Կան պատճառներ: Մեր կապալառու գործընկերը պարզապես իր պայմանագրային պարտավորությունը չի կատարել, և նրա հետ պայմանագիրը խզվել է: Կփնտրենք նոր գործընկեր, որը ծրագիրը կիրականացնի»,- ասել է նա և հավելել, որ քանի որ միջազգային գործընկերներ են ներգրավված, ամեն ինչ չէ, որ Կառավարությունից է կախված.

«Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք:

Համենայն դեպս, ուզում եմ հիշեցնել և ընդգծել, որ մենք այսօր Կապսի ջրամբար ավելի շատ ունենք, քան ունեինք այս մրցույթի մեկնարկից առաջ»,- կատակելով նշել է վարչապետը:

Նշենք, որ Կապսի ջրամբարի կառուցման պատճառով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի մի հատվածը պետք է հայտնվի ջրի ծածկույթի տակ, բնակչության վերաբնակեցման համար նոր գյուղ պետք է կառուցվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում