Կարևոր է հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ աշխատանքը․ Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է Բերիո Հայոց թեմ

Կարևոր է հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ աշխատանքը․ Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է Բերիո Հայոց թեմ

Աշխատանքային այցով Հալեպում գտնվող Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը փետրվարի 8-ին այցելել է Բերիո  Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանի հետ։

Այս մասին տեղեկացնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրաշարժից տուժած Հալեպի հայ համյանքի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման առաջնահերթությունները։ Դեսպան Գևորգյանը կարևորել է ստեղծված իրավիճակում հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ համադրված աշխատանքը՝ խնդիրների արդյունավետ լուծման համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում