Կուբայի իշխանությունները հայտնում են Հավանայում հյուրանոցի պայթյունի հետևանքով 22 զոհի մասին

Կուբայի իշխանությունները հայտնում են Հավանայում հյուրանոցի պայթյունի հետևանքով 22 զոհի մասին

Առնվազն 22 մարդ է զոհվել ուրբաթ օրը Կուբայի մայրաքաղաքի Սարատոգա հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նման տվյալներ է հրապարակել հանրապետության կառավարությունը Twitter-ի իր էջում։ Ավելի վաղ հաղորդվում էր 18 զոհի մասին։

Իշխանությունների տվյալներով՝ սպանվել է «21 մեծահասակ և մեկ երեխա»։ Հիվանդանոցներում կա 64 տուժած, այդ թվում՝ 14 անչափահաս, նրանց թվում օտարերկրացիներ չկան։ Որոնողափրկարարական աշխատանքների ավարտի մասին տեղեկությունները դեռևս չեն հրապարակվում։

Ողբերգության գլխավոր պատճառ է համարվում դժբախտ պատահարը։ Ենթադրաբար, կարելի է խոսել գազի արտահոսքի մասին համապատասխան սարքավորումների կարգավորման ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում