Գեղարքունիքում «Նիվա»-ն անկանոն վարած, այլոց կյանքը վտանգած վարորդը հայտնաբերվել է.

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է՝ ինչպես է «Նիվա»-ի վարորդը Գեղարքունիքի մարզի տարբեր ճանապարհահատվածներում մեքենան վարում անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, Գեղարքունիքի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։
Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնվել է վարչական վարույթ։
Ոստիկանությունը կրկին հորդորում է խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով։
Կարծիքներ